Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքել է լուրերը, թե Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից:
«Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի»,- գրել է Ռևազյանը։
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Wizz Air ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին մանրամասներ կներկայացնի ընկերության կորպորատիվ գործակցության ղեկավար Անդրաս Ռադոն։