2019-ին ամբողջ աշխարհում սպանվել է լրատվամիջոցների 75 ներկայացուցիչ: Երեք տարի շարունակ մոլորակի ամենավտանգավոր երկրները Մեքսիկան, Պակիստանն ու Աֆղանստանն են: 2019-ից 75 մարդ սպանվել է 26 երկրում: Այս մասին հայտնում է Press Emblem Campaign կայքը:
Հայտնի է դարձել նաև, որ այս տարի ողբերգական դեպքերը 36 տոկոսով քիչ են տեղի ունեցել, քան անցյալ տարի: Փորձագետների հավաստմամբ՝ այս ցուցանիշը հուսադրող է, սակայն նշում են, թե լրագրողների անվտանգության համար պետք է արվի առավելագույնը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մահացության դեպքերը նվազել են, սակայն շատ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստանում, անօրինական ձևով բերման են ենթարկվում, նրանց սպառնում են ու փչացնում սարքավորումները: