Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Սենատի որոշումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հիմա եկել է ժամանակը՝ արդեն աշխատել Դոնալդ Թրամփի հետ:
Գնահատելով բոլոր կառույցների աշխատանքը՝ փորձագետն առանձնացրել է Քիմ Քարդաշյանի գործոնը: «Նա միակ հայն է աշխարհում, որն անմիջական կապ ունի Սպիտակ տան ու Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Սարգսյանը: