«Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական մամուլը կարողանում է ազատ գործունեություն ծավալել», - այսօր «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը: Վլադիմիր Կարապետյանը վկայակոչել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային աղյուսակները, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքերը: Մասնավորապես՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականով՝ 2018 թ. Հայաստանը բարելավել է դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատությանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Կարապետյանն արձագանքել է քննարկման ժամանակ բարձրացված այն հարցին, թե Հայաստանում մամուլը բաժանված է «սևերի ու սպիտակների»:
Մեկնաբանությունը՝ տեսանյութում: