ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում։
Վարչապետը նախ՝ անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայկական բանաձևին, ապա հստակ արձանագրել, որ անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է՝ տնտեսական, քաղաքական, հոգեբանական և դիվանագիտական կոմպոնենտներով:
Եվ, այդուհանդերձ՝ «...Մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է, Հայո՛ց բանակն է, և Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են: Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների»,- ասել է վարչապետ Փաշինյանը: