Սերբիայի ընդդիմադիր «Միություն Սերբիայի համար» կուսակցության կողմնակիցներն արգելափակել են ազգային ռադիոյի և հեռուստատեսության շենքի մուտքերը՝ խոստանալով հավաքն անցկացնել խաղաղ ճանապարհով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ քայլով ընդդիմությունը ցանկացել է հասնել «երկրում քաղաքական կյանքի և կոռուպցիոն սկանդալների համապարփակ լուսաբանման»:
«Այս ճնշման նպատակն է քաղաքացիների առաջ իրենց պարտականություններն անկաշկանդ կատարելու հնարավորություն տալ ազգային ռադիոյին և հեռուստատեսությանը»,- ասել է Սերբիայի նախկին արտգործնախարարը: