Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող սարքեր տեղադրել: Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։
Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ նախաձեռնության նպատակը խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի: