Բրիտանական ընտրություններում պահպանողականների հաղթանակը ազատություն տվեց վարչապետ Ջոնսոնին Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս բերելու հարցում: Խորհրդարան թափանցեց նաև Շոտլանդական ազգային կուսակցությունը, ինչը նպաստեց, որ տարածաշրջանը նորից մտածի իր անկախության մասին: Շոտլանդիայի առաջին նախարար, կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը հայտարարել է. «Բորիս Ջոնսոնն ունի ոչ թե Շոտլանդիան, այլ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելու մանդատ»:
2016 թվականի հանրաքվեում շոտլանդացիները դեմ քվեարկեցին Brexit-ին: Ստերջենը մտադիր է Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնել: Անկախության առաջին փորձը 2014 թվականին էր։ Այն ժամանակ մասնակիցների 55 տոկոսը կողմ էր Լոնդոնի և Էդինբուրգի միջև միության պահպանմանը։