«Աղքատության հաղթահարման ուղղությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործուն քայլեր է արել, իսկ հաջորդ տարի արդյունքն ավելի տեսանելի կլինի, բայց սա միայն մեր ոլորտի խնդիրը չէ»,- այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցապնախարարը: Զարուհի Բաթոյանը հույս է հայտնել, որ աղքատության նվազման ցուցանիշը կպահպանվի:
«Մենք պետք է ստեղծենք աշխատանքի հնարավորություն և կարիքի վրա հիմնված ծառայություն մատուցենք: Նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող ծառայություններն ենք վերանայել, արդեն ունենք նախնական ցանկ, որում ներառված է նաև անձնական օգնականի կամ ուղեկցողի ինստիտուտը»,- ասել է Բաթոյանը: