Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` այսուհետև հուլիսի 20-ը կնշվի որպես Շախմատի միջազգային օրը: Որոշումը ՄԱԿ-ում միաձայն է ընդունվել. առաջարկն արել էր Հայաստանը, որին միացել էր 54 երկիր:
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է»։