ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ համատեղ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել և սկսել նյութեր նախապատրաստել։