2020-ին նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է միջինում ավելացնել ևս 10 տոկոսով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։ Որոշումը վերաբերել է ավելի քան 86 հազար մարդու, իսկ հաջորդ տարվանից նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10%-ով: