Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների վերաբերյալ։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Արցախի թիվ մեկ երաշխավորը մեր զինված ուժերն են: Տարածաշրջանի որոշ երկրներ վարում են ագրեսիվ քաղաքականություն, և Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ՝ ձեռք բերելով նոր սպառազինություն:
Վարչապետը նաև հայտարարել է, որ սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: