Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:
«Քանի որ այս տարածաշրջանում իրականացված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում, և այստեղ չի վերահստատվում արդարությունը, այդ պատճառով էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։
Հայ ժողովրդի վերքերը կարող է միայն մեկ խորհրդարան ապաքինել, և դա Թուրքիայի խորհրդարանն է»,- Թվիթերում գրել է Փայլանը։