Շվեյցարիայի Լոզանում տեղի ունենալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա՝ դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: 16-ամյա մարզիկը հանդես կգա արագավազքում և 10 կմ դասական ոճում։
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թ. հունվարի 9-22-ը։ Հանդես կգա 15-18 տարեկան 1880 մարզիկ ավելի քան 70 երկրից: