Ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է ըմբիշ Բենուր Փաշայանը:
Բենուր Փաշայանը աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր: Ըմբիշն իր մարզական կարիերան ավարտեց 1985 թվականին, իսկ 1986/89 թվականներին եղել է Հայաստանի ընտրանու մարզիչը: