Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ներքին գործերի նախարարության հետ Մոսկվայում իրականացրած հակաահաբեկչական գործողության շրջանակում ձերբակալել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հինգ անդամի: Նրանցից երկուսը Ռուսաստանի քաղաքացի են, երեքը՝ Կենտրոնական Ասիայի երկրների:
Ըստ տեղեկությունների, նրանք պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Խուզարկության ժամանակ հաստատվել է նրանց կապը ահաբեկչական խմբավորման հետ, առգրավել են անօրինական զենք ու զինամթերք: