ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին:
Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև:
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ը, աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.
✓ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
✓ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
✓ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
✓ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
✓ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան
✓ Երվանդ Քոչարի թանգարան
✓ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)
✓ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00)
✓ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):
Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: