Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության լրագրողների փոխայցերը ուղղված էին փոխվստահության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ դա կողմերի միջև հանրային երկխոսության խոստումնալից մակարդակ էր:
«Հրաշքներ այս մեկ այցելությունից սպասել պետք չէ, և մենք գիտենք, որ Հայաստանում և Արցախում լրատվական տարբեր դաշտեր են գործում, և ակնկալել, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները և լրագրողների հրապարակումները ամբողջությամբ զերծ են լինելու քարոզչական կաղապարներից, մեր կողմից միամտություն կլիներ»,- ասել է նա:
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ ամեն դեպքում, հայկական կողմը դրական է գնահատում այդ նախաձեռնությունը: