Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը Ուջան գյուղի բնակիչ է, կամավոր ներկայացրել է «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել երկու տարի առաջ։
Ոստիկանության Հրազդանի բաժին եկած՝ Հրազդան քաղաքի 37-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 29 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է տան բակի շինություններից մեկն ապամոտաժելիս։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում էլ Լեռնագոգ գյուղի 64-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչներով երկու նռնակ, տարբեր տրամաչափի 360 փամփուշտ, սվին-դանակ և այլ ռազմամթերք։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։