Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոստովանել է, որ շատ է ցանկանում այցելել Թբիլիսի, բայց մտավախություն ունի, որ դա կարող է սադրանքների առիթ դառնալ: Զախարովայի խոսքով՝ շատ վրացի ընկերներ ունի, որոնք իրեն հրավիրում են Թբիլիսի, ծնողներից էլ շատ է լսել այդ քաղաքի մասին, բայց Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն առայժմ դա թույլ չեն տալիս:
Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն և կապ են հաստատում Շվեյցարիայի միջոցով: