«Պարադոքսալ է, որ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվան ընդառաջ Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով առավել խորացնելով իր և համամարդկային արժեքների միջև առկա անջրպետը: Որքան էլ ժխտողականությունն ապագա չունի, որքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը՝ ամեն դեպքում այն հարթելու է իր ճանապարհը և դառնալու է հասարակական գիտելիք»,- մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կայքի ստեղծումը՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նախօրեին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի պաշտոնական արձագանքը Նաղդալյանը համարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման մասով որպես պաշտոնական Թուրքիայի ոչ առաջին, ոչ էլ վերջին մեկնաբանություն:
«Իսկ տարածաշրջանում կենսական շահերի պայմանավորմամբ ժխտողականությունը, մերժումը ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիան սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգությանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը: