Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ Սենատի որոշումը համարում է «առ ոչինչ»։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Սենատի այս քայլին արձագանքել են նաև Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ» (İYİ PARTİ) կուսակցությունները։ Այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահները դատապարտել են Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
Թուրքիայի քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի ընդունած որոշման, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ևս պետք է հանդես գան միասնական որոշմամբ։