Թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման որոշումը պատմական է որակել:
«Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աքչամը:
Թուրք պատմաբանի խոսքով՝ այժմ կառավարության երեք կարևոր հիմնասյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, ընդունել են Ցեղասպանությունը. մնացել է միայն ղեկավարը, և եթե նույնիսկ Թրամփը պաշտոնապես չօգտագործի Ցեղասպանություն բառը, մենք այժմ կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը օրինականորեն ընդունել է Ցեղասպանությունը: