Ststem of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևին:
«Զարմանալի հաղթանակ և պատմական բանաձև՝ Սենատի կողմից: Իմ տատիկ-պապիկների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են այսօրվա համար՝ ներառյալ System Of A Down-ի իմ եղբայրները: Եկել է արդարադատությունը ճանաչելու ժամանակը»,- գրել է Թանկյանը: