Երևանում ընթանում է «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը՝ «Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում․ Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց» թեմայով:
Նիստին մասնակցում են հայ և ռուս լրագրողներ, դաշնային և տարածաշրջանային ԶԼՄ-ների մեդիամենեջերներ, խորհրդարանականներ, հայտնի գիտնականներ, քաղաքական մշակույթի և հասարակական գործիչներ:
Նիստի նպատակը երկու երկրների հանրության միջև ուղիղ երկխոսություն և անկեղծ զրույց ապահովելն է: