ԵՄ ղեկավարները չեն շտապում վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հաստատվել են 2014-ին Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում հակամարտության բռնկումից հետո: Այդ ժամանակից դրանք պարբերաբար երկարաձգվել են: Այս անգամ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով չորս դիվանագետներին: