Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 105 «կողմ» ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություննների նախագիծը:
Առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաև անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են կառավարության սահմանած կարգով։ Հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել և զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի և գույքի հարկերի հաշվին։