Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին վարչապետ Բորիս Ջոնսոնին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն: Ջոնսոնը, լինելով ընտրություններում հաղթող կուսակցության առաջնորդը, ուրբաթ այցելել է Բուքինգհեմյան պալատ՝ միապետից կաբինետը ղեկավարելու թույլտվություն ստանալու համար:
Թագուհու հետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը տևել է մոտ 30 րոպե, ինչը նման դեպքերի համար անսովոր երկար է, ասել են դիտորդները: Դրանից հետո վարչապետը վերադարձել է Դաունինգ փողոցում գտնվող իր պաշտոնական նստավայրը: