ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
«Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարող է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան»։