ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին և հանձնաժողովի անդամներին: ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել նոր ձեւավորված մարմնի աշխատանքներին:
Կողմերը զրուցել են հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների և այդ ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումների մասին: