ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հյուրերը և Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել և կարևորել Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: