Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության նախագծի հնարավոր սոցիալական ազդեցությանը, նշել է, որ առողջության ապահովագրությունը շատ մեծ սոցիալական ներդրում է, և ինքը՝ որպես սոցիալական ոլորտի պատասխանատու, ուրախ ու երջանիկ կլինի և անհամբերությամբ սպասում է դրան:
Նախարարի դիտարկմամբ՝ նախագծի ներդրմամբ սոցիալական ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն:
«Գուցե այնտեղ ավելի շատ ռեսուրսներ դնենք, բայց սոցիալական ոլորտում շատ լուրջ ռեսուրսներ կխնայվեն»,- նշել է Բաթոյանը՝ հավելելով, որ այն ուղղված կլինի նաև աղքատության կրճատմանը:
Նախարարի հավաստմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են, և մարդիկ դիմում են սոցիալական որևէ կարգավիճակ ստանալու՝ հիմնականում որպեսզի առողջապահական ծառայություն ստանան: «Այսինքն՝ այս պահանջը մեկը մյուսի հետ այլևս կապված չի լինի»,- նշել է Զարուհի Բաթոյանը: