ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի. ԱԺ արտահերթ նիստին հայտնեց Արարատ Միրզոյանը:
«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, երկրորդ ընթրցում»,- հայտնեց ԱԺ նախագահը: