Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն դեկտեմբերի 16-ին մանրամասներ կներկայացնի հայկական շուկա մուտքի մասին: Առայժմ հայտնի է միայն, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջերս հայտարարել էր Wizz Air ավիաընկերության հնարավոր մուտքի մասին: