ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ իզուր են խորհրդարանական մեծամասնության կոչերը՝ նախագծին կողմ քվեարկելու:
«Կան չգրված կանոններ: Ընդդիմությունը, որպես կանոն, կողմ չի քվեարկում բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին: Դուք էլ, որ ընդդիմություն լինեք, մենք էլ, որ ընդդիմություն լինենք վաղը, մենք էլ ենք էդպես անելու: Սա նորմալ է: Վերնագիրը վարկային համաձայնագիր է, ընդդիմությունը պետք է քլնգի»,- ասել է ԱԺ նախագահը: