Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիան համագործակցության հուշագիր են ստորագրել։
Հայաստանում գտնվող Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) գործադիր կոմիտեի անդամ, կատարցի Զամել Սայաֆ Ալ Շահրանին հուշագիրը ստորագրելուց հետո ասել է, որ Հայաստանը հավակնում է տարածաշրջանում ըմբշամարտի կենտրոն դառնալ։