Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության առումով Ադրբեջանը չի հասել մեծ առաջընթացի: Զեկույցում նշված է, որ կառավարությանը քննադատող լրագրողներն ու սոցիալական ցանցերի ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են տարբեր մեղադրանքներով: Հանձնակատարn Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել ազատել հայացքների համար ձերբակալված մարդկանց, և Ադրբեջանի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: