Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն կողմ է քվեարկել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծով վերականգնվելու է բանակի մարզական ակումբը: