Երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 339 հազար ցուցարար, հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Կազմակերպիչները, սակայն, շատ ավելի մեծ թիվ են մատնանշել: Գործադուլի մասնակիցներն արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարանից յոթը: Արհմիությունները նաև կոչ են արել էներգետիկական կորպորացիայի աշխատակիցներին միանալ բողոքի սպասվող ակցիաներին: