Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է զինված ուժերում, որպես առանձին ստորաբաժանում, մարզական ակումբ ստեղծելու նախագիծը: Նախաձեռնողների խոսքով՝ այն հնարավորություն կտա մարզական ասպարեզում հաջողություններ ունեցած ժամկետային զինծառայողներին՝ ծառայությանը զուգահեռ ակտիվորեն զբաղվելու սպորտով: