ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ջերսի քաղաքում ոստիկանների և հանցագործների միջև հրաձգություն է սկսվել գերեզմանոցում, ապա այն շարունակվել է սուպերմարկետի դիմաց, որտեղ դիրքավորվել էին հրաձիգները:
Կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, հնարավոր է՝ նաև երկու հանցագործները, ևս երկու իրավապահ վիրավորվել է: Հարձակվողների մտադրությունները հայտնի չեն, բայց իշխանությունները բացառում են ահաբեկչության վարկածը: