Նավակն ափ հասավ, ու Սևանում սիգի որսի արգելքին զուգահեռ՝ սկսվեց ձկան առևտուրը: Օրը որքան ապօրինի որս է արվում շուրջ 1000 նավակներով՝ թվեր չկան:
Տարիներ շարունակ Սևանի ու կառավարության համար խնդիր դարձած ձկան ապօրինի որսը 2 ամիս անց առաջին անգամ կօրինականացվի. կառավարությունը նոյեմբերին է հաստատել Սևանից ձկան ու խեցգետնի արդյունաբերական որսի կարգը:
Այժմ սպասում են ձվադրման շրջանն ավարտվի, և փետրվարին արդեն կընդունվեն օրինական որսի հայտերը: