Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրությանը մասնակցել են համայնքի ընտրած աշխարհիկ պատվիրակներն ու ընդհանուր կրոնական ժողովի 17 հոգևոր պատվիրակը։
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած աշխարհիկ պատվիրակների ընտրության ժամանակ առավել շատ ձայներ ստացել էին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցները։ Ինչպես և կանխատեսում էին դեկտեմբերի 8-ի արդյուքները, պատրիարքի բուն ընտրությանը հաղթեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Մյուս թեկնածուն՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին: Քվեարկության ավարտից հետո խորհրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ Սահակ սրբազան Մաշալյանը Պոլսո Հայոց պատրիարքարանից գնացել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդես եկել հայտարարությամբ, ապա տեղի է ունեցել աջհամբյուրի արարողությունը։ Սուրբ Աստվածածին մայր տաճարում հայկական համայնքի մանսակցությամբ տեղի է ունեցել Հրաշափառի արարողությունը։