Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Ամերիկյան կողմը Ռուսաստանին խնդրել է այլևս չխառնվել ամերիկյան ընտրություններին: Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը չի միջամտել, բայց Վաշինգտոնի կասկածները չեն փարատվել:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև զենքի դեմ պայքարի միջոցառումները, ներառյալ «ՍԹԱՐՏ III» պայմանագրի երկարաձգումը, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում: Կողմերը գոհ են բանակցություններից: