Ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Նրա ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո Մաշալյանի հաղթանակի հավանականությունն ամենամեծն էր։
Մյուս թեկնածու՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին: