«2020 թ. Արցախի նախագահի ընտրությունում ընտրակեղծիքները բացառվում են»,- Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուների մեծ թվի շուրջ խոսակցություններին, թե դա մասնատվածության ապացույց է, Հարությունյանը նշել է, որ Արցախը եղել և շարունակելու է լինել միասնական: Ի դեպ, Արցախի քաղաքական դաշտի տրոհվածության մասին «Հրապարակ» օրաթերթին ասել էր Ռոբերտ Քոչարյանը։
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է՝ նախագահի բոլոր թեկնածուներն արժանավոր մարդիկ են, որոնք ավանդ են ներդրել հանրապետության զարգացման գործում, և իրենք լավ հարաբերություններ ունեն։