Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Նիկոլո Զանիոլոն ու Միրկո Անտոնուչին բարեգործական այց են կատարել Հռոմի «Սանտա Մարիա Մադրե դել Ռեդենտորե» հոսպիտալ, որտեղ հանդիպել են երեխաներին:
«Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Զիդանն է...
Լավ ֆուտբոլիստ լինելու համար պետք է աշխատել ամեն օր ու հավատալ սեփական ուժերին...
Հիասքանչ է, երբ մարզադաշտը լեփ-լեցուն է. այն թատրոնի է նման, երբ երկրպագուները շատ են՝ այդպես միշտ էլ ավելի լավ է խաղալ»,- պատասխանելով երեխաների հարցերին՝ ասել է Մխիթարյանը: