Հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունում տեղի է ունեցել հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են «Փյունիկ» միության անդամները, «Ունիսոն» հասարակական կազմակերպության երգչախումբը, պարալիմպիկ մարզաձևերի ներկայացուցիչ-մարզիկները և հաշմանդամություն ունեցող անհատ կատարողներ։ Միջոցառման համատեքստում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը, որի նպատակը հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների ստեղծագործական ունակությունները ներկայացնելն ու այդ կերպ նրանց հասարակության մեջ ներգրավելուն նպաստելն էր:
Միջոցառման մասնակիցներից 50-ը պարգևատրվել են պատվոգրերով։