The Gallup Organization-ը International Republican Institute միջազգային կազմակերպության պատվերով հարցում է իրականացրել չափահաս մոտ 1200 ՀՀ քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե որ հեռուստաալիքներով են ավելի հաճախ լրատվական և քաղաքական հաղորդումներ դիտում:
Հարցման արդյունքներով՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը բարելավել է դիրքերը՝ բարձրանալով վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Հարցվածների 53 տոկոսը նշել է, որ առավել հաճախ դիտում է Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումները: